Նրանք ոչ միայն չափազանց զբաղված են իրենց բիզնեսներով, որոնք տարեցտարի ծաղկում են, այլեւ սիրում են սպորտը եւ ժամանակ ու հսկայական միջոցներ են ներդնում նախասիրած մարզաձեւերում: Հասկանալի է, այդ օլիգարխները հաճախ են հանգամանքների բերումով շտապ հեռավոր ուղեւորությունների մեկնում: Եվ այս պարագայում ժամանակը նրանց համար «ոսկի արժե»: Դրա համար էլ նրանք ձեռք են բերում հատուկ փոխադրամիջոցներ, որոնք մատչելի են միայն իրենց հնարավորությունների տեր անհատներին:
Միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը, որը Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, օգտվում է անձնական «AAirbus ACJ 340» ինքնաթիռից, որը նա գնել է $ 300 միլիոնով:
Հայտնի ռուս օլիգարխ, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը նախընտրել է «Boeing BBJ 767»-ը, որն արժե $ 180 միլիոն:
Ռուսաստանի բիաթլոնի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Պրոխորովը «երթեւեկում» է $ 25 միլիոնանոց «Dassault Falcon 2000»-ով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ