Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձորի Կ. Դեմիրճյան պողոտայի 1 հասցեում՝ բենզալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 10 UU 278 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին։ Պատահարի հետևանքով վարորդ` 1991 թ. ծնված Գևորգ Ոսկանյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայում:
Փրկարարները Գ. Ոսկանյանին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։ Որտեղ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:
Կարդացեք նաև
Փրկարարական աշխատանքներ կատարելիս վնասվածք է ստացել մարզային փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, ենթասպա Համլետ Ամիրխանյանը (մարտկոցի ծծմբական թթուն թափվել է դեմքին), որը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Փրկարարը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
ԱԻՆ