Ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2012»-ի խմբային մրցաշարի նախավերջին՝ 6-րդ, մրցափուլի պլանավորված վեց հանդիպումներից երեքը չեն կայացել կողմերից մեկի չներկայանալու պատճառով: Ֆինանսների նախարարությունը չէր ժամանել Աշտարակի քաղաքային ստադիոն, որի համար 3:0 հաշվով հաղթանակ շնորհվեց Պաշտպանության նախարարության թիմին: Ավելի ուշ նույն ստադիոնում 0:3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց նաեւ Կառավարությանը՝ Ոստիկանության հետ նշանակված հանդիպմանը չներկայանալու համար: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ Կենտրոնական բանկը, որը մեր տեղեկություններով նույն օրը Աբովյանի քաղաքային ստադիոնում պահանջվող թվով ֆուտբոլիստներ ապահովել չկարողացավ Տարածքային կառավարության նախարարության թիմի հետ խաղն սկսելու համար: Խոշոր հաշվով հաղթանակի յուրատեսակ ռեկորդ արձանագրեց Կրթության եւ գիտության նախարարությունը, որը 26 գնդակ անցկացրեց Տրանսպորտի եւ կապի նախարարության դարպասը՝ սեփականն ընդունելով ընդամենը մեկը: Խոշոր հաշիվ գրանցվեց նաեւ Դատախազություն-Առողջապահության նախարարություն խաղում՝ 11:2: Եվ միայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն-Արտակարգ իրավիճակների նախարարություն խաղում արձանագրվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են պատական կառավարման մարմինների թիմերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ