esyes.am-ը ներկայացրել է ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի և Տարոն Թովմասյանի պսակադրության և հարսանեկան արարողության լուսանկարները: Հռիփսիմեն պատմել էր, որ իր հարսանեկան զգեստը Բելգիայից է ձեռք բերել: «Շատ կանացի ու գեղեցիկ զգեստ է: Տարոնն արդեն սովոր է ինձ մարզական հագուստով տեսնել, կարծում եմ նրա համար մեծ անակնկալ կլինի ինձ այդպիսին տեսնել»,- հարսանիքից ժամեր առաջ ասել էր հարսնացուն: