Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխացավ` գյումրեցի մարմնավաճառուհիների պատմածներից

Հոկտեմբեր 18,2012 23:10

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  Թուրքիայի Տրապիզոն քաղաքում  թրաֆիքինգի զոհ դարձած 31-ամյա գյումրեցի  մատուցողուհի Հրանուշ Մ.-ի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք, որ կավատությամբ զբաղվելու  ու Հրանուշին մարմնավաճության մղելու մեղադրանքով կալանավորվել են   գյումրեցի  մարմնավաճառուհի Նարինե Մ.-ն և  Թուրքիայում  բնակվող  երևանցի առևտրական Սուսսաննա Մ.-ն: Թեև դատավարությունը մեկ ամիս  է ընթացքի մեջ է,  սակայն այս գործով տուժողը` Հրանուշը,  դատարան ներկայացավ միայն այսօր, ընդ որում  ոստիկանների միջամտությամբ: Թե ինչո՞ւ դատարան չէր ներկայանում, Հրանուշը դատավոր Էդուադ Մանուկյանին   այսպես բացատրեց. «Պարոն Մանուկյան ջան, ես ձեզ միշտ մեր ռեստորանում  որպես մատուցողուհի սպասարկել եմ, դատարանի բոլոր աշխատակիցներին ճանաչում եմ, ամոթից գետինն էի մտնում, թե ինչպե՞ս եմ նայելու ձեր աչքերին ու այսքանը ինչպե՞ս եմ պատմելու: Ձեզանից էի ամաչում, չէ՞ որ ես էս ձեռքերով  հաց եմ մատուցում մարդկանց »: Վերջինս դատարանին վկայություն տալուց  երբեմն այնպես էր ճչում ու վեճի բռնվում կալանավորված տիկնանց հետ, այնպիսի հահոյախառն արտահայտություններ ու անեծքներ  էին հնչեցնում մեկը մյուսին հասցեին, որ դատավորը  մի քանի  անգամ խստորեն կարգի հրավիրելուց հետո նախազգուշացրեց ցածր տոնով խոսել, քանի որ գլուխը ահավոր ցավում է: Դատավորը վատ զգաց նաև այն պահին, երբ մեկը մյուսին  ծաղրեցին սիրեկանների հարցում: «Հերիք չէ ինչ ասես արել եք Թուրքիայում, հիմա էլ առանց ամոթի խոսո՞ւմ եք», -նկատողություն տվեց դատավորը:  Նշենք, որ երբեմն այնպիսի  դրվագներ էին պատմում իրենց մասնագիտական կյանքից, որ անհնար էր առանց գլխցավի լսել այդ ամենը:

Մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031