«Ուեթ փեյնթ» լրատվականը զրուցել է ազգությամբ հայ 18-ամյա փոփ երաժիշտ Սքայ Սթիվենսի հետ, որին անվանել է պատանի փոփ սենսացիա, և որը հաջողության է հասել «Takes All Night» երգով: Զրույցի ժամանակ շոշափվել է տղայի հայկական արմատներն ու թե արդյոք Քարդաշյանները օգնել են պատանուն, որպեսզի նա իր համար ճանապարհ հարթի:
«Իմ գործը կապ չունի հայկական մշակույթի հետ: Ես բոստոնցի տղա եմ, որը տեղափոխվել է Լոս Անջելես իր երազանքին հասնելու համար: Քարդաշյանները հաջողության են հասել իրենց աշխատանքային էթիկայի շնորհիվ: Իրենցից ոչ մեկի հաջողությունը պատահականություն չէ: Այնպես որ ես մեծ հարգանք ունեմ նրանց արած գործի նկատմամբ: Ես էլ շատ կուզեի, որ իրենց պես աշխատանքային էթիկա ունենայի», – ասել է Սքայ Սթիվենսը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև