«Փրոգ Ռոք մետալ» ռոք երաժշտության լրատվական անդրադարձել է հայկական «Դոգմա» ռոք խմբին` նշելով, որ նրանց երաժշտությունը չափազանց յուրահատուկ է, այն հայկական էթնիկ երաժշտության և պրոգրեսիվ մետալի տարրերով բարդ միաձուլում է, որը հզոր լեռնային աշխարհից ունկնդրին կարող է տեղափոխել արևի տակ վառվռող ծիրանի հանդարտ այգիները:
Լրատվականը գրում է, որ «Classic Rock Presents Prog» հանդեսը «Դոգմա» խմբին ներկայացրել էր այսպես. «Ագրեսիվ րիֆեր, էթնիկ մթնոլորտ, փսիխոդելիկ հնչյուններ և այդ ամենը` պարուրված ապշեցուցիչ նուրբ կանացի ձայնով»:
Անդրադառնալով «Դոգմա»-ի առաջին տեսահոլավակին` «Renaissance»-ին, որը թողարկվել է 2010թ., լրատվականը գրում է, որ այն յուրահատուկ գեղեցիկ պատմություն է, որտեղ հերոսները ձեռքի մատներն են:
Լրատվականը նաև գրում է, որ այժմ «Դոգմա»-ն աշխատում է իր երկրորդ ալբոմի վրա, որը կթողարկվի 2012թ.:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ