Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելը պատրաստում է նոր օրինագիծ

Հոկտեմբեր 18,2012 19:59

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը օրերս հրավիրած ասուլիսում լրագրողներին համոզում էր, որ Արտաշես Գեղամյանը, որին այդքան քննադատում են, շատ լավ է աշխատում:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` իսկ ձեր գնահատմամբ, ինչպե՞ս են աշխատում գեներալները` Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը եւ Առաքել Մովսիսյանը, նրանք աշխատո՞ւմ են, թե՞ չէ: Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «Գեներալները ԵԿՄ ներկայացուցիչներ են: ԵԿՄ-ի ներկայացուցչությունը, եթե դուք գտնում եք խորհրդարանում գեներալների անձնական ներկա գտնվելով կամ չգտնվելով է` պարզապես ձեզ մի գաղտնիք բացեմ` կոնկրետ Մանվել Գրիգորյանի օգնականը ամբողջ օրը զբաղված է գեներալի հանձնարարությամբ օրենսդրական նախաձեռնություն մշակելով: Շատ շուտով գեներալը հանդես կգա մի քանի նախաձեռնություններով: Հիմա նրա ներկա գտնվելը միայն քվեարկություններին` ես չեմ կարող ասել դա լավ է, թե վատ է: Միգուցե նա այդպես է աշխատում: Միգուցե գեներալին ավելի դուր է գալիս տանը աշխատել, եւ տանը այդ նույն գործը անել: Մարդուն գործով են գնահատում»:

Նաիրա Կարապետյանը խորհուրդ տվեց սպասել գեներալի նոր օրենսդրական նախաձեռնություններին: Մեր հարցին` հույս ունեք, որ նա առաջիկա 5 տարիներին օրենսդրական ակտիվ գործունեությա՞մբ է զբաղվելու` պատգամավորը պատասխանեց. «Ոչ թե հույս ունեմ, այլ համոզմունք ունեմ, որովհետեւ ես նրա օգնականին տեսնում եմ, զանգում է, անընդհատ, պայմանավորվում է, գործեր տեսնում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031