ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը՝ ԱՊՀ անդամ 9 պետությունների կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Բացման խսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով նախարարական 19-րդ համաժողովի անցկացումը Երևանում՝ Ա. Աշոտյանը շեշտել է, որ հիմնական խնդիրը ԱՊՀ երկրների ընդհանուր կրթական տարածքի ամրապնդումն ու զարգացումն է: “Կրթությունն այն հարթակներից մեկն է, որտեղ մենք, թեև ունենալով ընդհանրություններ, միաժամանակ տարբեր տեմպերով և ուղղություններով ենք առաջ գնացել”,- նշել է Ա. Աշոտյանը: Անդրադառնալով ԱՊՀ երկրների միասնական կրթական խնդիրներին՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ ընդհանուր տնտեսական և քաղաքական գոտին ենթադրում և թելադրում է միասնական կրթական տարածք: “Հայաստանն այն եզակի ԱՊՀ երկրներից է, որը միաժամանակ եվրոպական կրթական տարածքի մաս է կազմում: Սա մեզ տալիս է որոշակի դիրքային առավելություն, և մենք պատրաստ ենք Հայաստանի կուտակած եվրոպական կրթության փորձն առաջարկել ԱՊՀ մեր գործընկերներին, միաժամանակ ԱՊՀ կրթական համակարգի հաջողությունները փոխանցել եվրոպական գործընկերին՝ ստանձնելով յուրօրինակ կրթական կամուրջի առաքելություն”,-ընդգծել է նախարարը՝ շեշետելով հատկապես Բոլոնիայի գործընթացը: ԱՊՀ անդամ 11 երկրից 6-ն անդամակցում են Բոլոնիայի գործընթացին, իսկ 5-ը՝ Բելառուսը, Ղրղզստանը, Թուքմենստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը՝ ոչ: Սակայն բացի ընդհանուր բարձրագույն կրթական տարածքից, կա նաև միասնական հանրակրթական տարածք: ՀՀ ԿԳ նախարարն ԱՊՀ 19-րդ նախարարական համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի հանրակրթական բարեփոխումներն ու զարգացման հեռանկարները: Ա. Աշոտյանը նշել է, որ 2006 թվականից Հայաստանում ներդրվել է 12-ամյա հանրակրթության համակարգը, զուգահեռաբար մշակվել են կրթական նոր ծրագրեր, չափորոշիչներ, դրանցով պայմանավորված փոփոխվել է կրթության բովանդակությունը՝ այն համապատասխանեցվելով արդիական մոտեցումների պահանջներին: “12-ամյա կրթական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ Հայաստանում ձևավորվեցին ավագ դպրոցներ, որտեղ կազմակերպվում է հոսքային ուսուցումը: Ավագ դպրոցների հիմնական խնդիրն աշակերտին բուհական համակարգին նախապատրաստելն է: Սա, կարծում եմ, արդիական հիմնահարց է հետխորհրդային և ԱՊՀ բոլոր երկրներում”,-իր խոսքում նշել է նախարարը և որպես հաջողված փորձ՝ ներկայացրել մեր երկրում ավագ դպրոցների համագործակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: “Մենք պետականորեն խրախուսում ենք բարձրագույն ուսումնական հաստատությունների և ավագ դպրոցների համագործակցությունը”,-նշել է Ա. Աշոտյանը:
Ելույթ են ունեցել նաև համաժողովին ներկա ԱՊՀ երկրների պատասխանատուները՝ ներկայացնելով իրենց երկրների կրթական խնդիրները և ձեռքբերումները: Համաժողովի մասնակիցները կարևորել են կրթության ոլորտում ընդհանրական և միասնական մոտեցումներ ձևավորելու անհրաժեշտությունը:
Ելույթ են ունեցել նաև համաժողովին ներկա ԱՊՀ երկրների պատասխանատուները՝ ներկայացնելով իրենց երկրների կրթական խնդիրները և ձեռքբերումները: Համաժողովի մասնակիցները կարևորել են կրթության ոլորտում ընդհանրական և միասնական մոտեցումներ ձևավորելու անհրաժեշտությունը:
edu.am