Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի փեսայի ընկերոջ դեմ կպայքարի Գյումրու ՀԱԿ համակարգողը

Հոկտեմբեր 18,2012 19:11

Արման ՍահակյանըՄուրադ Գրիգորյանը

Հենց նոր հայտնի դարձավ, որ Գյումրու գարեջրի գործարանն ու  Ախուրյանի գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում  «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, խոշոր հարկատու Արման Սահակյանից բացի իրենց թեկնածությունն են առաջադրել նաև Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գիրգորյանն  ու անհատ ձեռներեց Արման Խաչատրյանը:

Հետաքրքիրն այն է, որ Սերժ  Սարգսյանի փեսայի ընկեր,  ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու ընդդիմադիր Մուրադ Գրիգորյանը  մայիսի 6-ին  Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում պայքարում էին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի դեմ, սակայն երկուսն էլ պարտվեցին վերջինիս: Այժմ  հին մրցակիցները  տեղափոխվեցին  թիվ 35 ընտրատարածք, որտեղ, այսպես ասած, պատգամավորի  տեղն ազատվել էր Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալուց հետո:

Մեզ հետ զրույցում ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ  քաղխորհրդի նիստում են  որոշել  առաջադրել իր թեկնածությունը: «Ես որպես ՀԱԿ անդամ, մտահոգ եմ մեր երկրի ապագայով և  թիվ 35 ընտրատարածքի բնակչության հոգսերով ու խնդիրներով:Բոլոր տեսակի ընտրություններով պայքարելու եմ  մեր երկրում օրինական իշխանության հաստատման համար: Ես հասնելու եմ նրան, որ մանդատը նվաճվի վստահության քվեով, մանդատը չդարձնեն  կրծքանշան, որպեսզի ընտրություն էլ չդարձնեն   միջոցառում, և վերջին հաշվով պատգամավորը չդառանա նշանակովի: Մարդիկ պետք է ընտրելու հնարավորություն ունենան»,- իր առաջադրվելու նպատակը այսպես մեկնաբանեց  Գյումրու ՀԱԿ համակարգողը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031