Կառավարությունն այսօր մերժել է Ազգային Ժողովի ընտրությունները միայն համամասնականով անցկացնելու Դաշնակցության առաջարկը:
«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական համակարգի առկայությունն է կարեւորագույն երաշխիքներից մեկը իրենց վերարտադրման, հետեւաբար կառավարությունը չէր կտրի այն ճյուղը, որի վրա նստած են»,- «Ա1+»-ին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանըլ
Նա ծիծաղում է կառավարության այն պատճառաբանության վրա, թե մեծամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի պատգամավորը ներկայացնի բնակչության որոշակի հատվածի շահերը։ Ըստ նրա, կառավարության ասածը Հայաստանի մասին չէ. «Անցած բոլոր ընտրությունները Ազգային ժողովի երեք գումարումների եթե նայեք, կտեսնեք, որ ընդդիմության որեւէ թեկնածու մեծամասնականով չի հաղթել»։։
Պարոն Ռուստամըանը նկատում է, որ իրենք այս առաջարկն արեցին հենց Ազգային Ժողովի վերջին ընտրություններից հետո, որպեսզի երկիրն առանց շտապելու գնա դրան։ Հիմա դաշնակցական պատգամավորը գիտի, որ կառավարությունը երբեք չի համաձայնվի այդ առաջարկին, քանի որ չի կարող հրաժարվել 41 մեծամասնական ընտրատարածքների սեփականաշնորհումից ։
Մանրամասները կարդացեք այստեղ: