Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերահսկողականի պետերը հանդիպել են

Հոկտեմբեր 18,2012 18:45

 ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հրավերով Հայաստանում  է ՌԴ նախագահի օգնական, նախագահի վերահսկողության վարչության պետ Կոնստանտին Չույչենկոն :

Կառավարության ընդունելությունների տանն այսօր կայացել է  Հայաստանի եւ Ռուսաստանի վերահսկողական բարձրագույն կառույցների ղեկավարների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, հետագա գործակցության ծրագրեր , պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործնական քայլերը փորձի փոխանակման , վերահսկողության ոլորտում իրավական ակտերի կիրառման ուղղությամբ : Ռուսաստանի իր գործընկերոջը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը ծանոթացրել է իր ղեկավարած կառույցի գործառույթներին , գործունեության սկզբունքներին , ինչպես նաեւ 2012 թվականի ընթացքում ծառայության  կատարած  ստուգումներին, որոնց արդյունքում մի շարք ոլորտներում բացահայտվել են  չարաշահումներ:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ճեպազրույց: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարնը նշել է, որ իր ղեկավարած կառույցն որդեգրել է առավել թափանցիկ եւ հաշվետվողական գործելաոճ` նպատակ ունենալով երկրում նպաստել օրենքի լիակատար գերակայությանը: «Մեր երկու երկրներում ընթացող լայնածավալ բարեփոխումները պահանջում են պետության կողմից վերահսկողության մեխանիզմների կատարելագործում եւ արդիականացում»,-  ասել է Հովսեփյանը :

Կոնստանտին Չույչենկոն իր հերթին արդյունավետ է գնահատել  հայ գործընկերների հետ աշխատանքը. «Մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք մեր երկու երկրների նախագահների հանձնարականների լիարժեք կատարման ընթացքը: Զուգահեռաբար, օրակարգում է պետության կողմից իրականացվող գնումների գործընթացի հանդեպ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման հարցը, քանի որ և՛ Ռուսաստանում, և՛  Հայաստանում, կան չարաշահումներ այդ բնագավառում: Որոշել ենք ավելի գործուն քայլեր իրականացնել և փորձի փոխանակմամբ նպաստել մեր վերահսկողական գործառույթների կատարելագործմանը: Ընդհանուր առմամբ, մենք շատ գոհ ենք մեր հայ գործընկերների հետ համագործակցությունից եւ ակնկալում ենք, որ ապագայում ևս խորը ու համապարփակ քննարկումների առիթ կունենանք», – ասել է  Կոնստանտին Չույչենկոն :

Նշենք, որ երկու երկրների նախագահների վերահսկողական ծառայությունների գործակցությունը սկսվել է դեռևս  2005 թ-ից:  Կառույցների գործող ղեկավարների առաջին  հանդիպումը կայացել է 2009թ Երեւանում , որի ընթացքում ստորագրվել է  «Համագործակցության հետագա զարգացման» մասին հուշագիր:

Տեղեկացնենք նաև, որ եռօրյա այցի օրակարգում ՌԴ նախագահի օգնական , Նախագահի վերահսկողության վարչության պետ Կոնստանտին Չույչենկոյի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գառնի-Գեղարդ, կլինի Փարաջանովի անվան եւ Պատմության տուն-թանգարաններում:

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031