Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում հանդիպել են Եվրոպառլամենտի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբեր 18,2012 18:20

Հոկտեմբերի 18-ին Հայ Ազգային Կոնգրեսում տեղի է ունեցել հանդիպում Ժողովրդավարության և համերաշխության եվրոպական ֆորումի պատվիրակության հետ` Ժան Մարինուս Վիերսմայի և Կրիստիան Վիգենինի համանախագահությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրոպայի սոցիալիստական կուսակցության և Եվրոպառլամենտում «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական ալյանս» խմբի պատգամավորներ, ինչպես նաև սոցիալիստական ուղղության տարբեր եվրոպական հիմնադրամների ներկայացուցիչներ:

Պատվիրակության խնդրանքով Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա հրատապ խնդիրները, անցած խորհրդարանական ընտրությունների գնահատականը և դրանից հետո ձևավորված քաղաքական իրավիճակի պատկերը, տնտեսական ոլորտում համատարած կոռուպցիայի, մենաշնորհների արատավոր համակարգը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանը և Ավետիս Ավագյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել