ՀՀՇ Երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ Արշակ Մուսախանյանի պատասխանը ՀՀԿ Երիտթեւի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի՝ ՀՀՇ ԵՄ հասցեին «Առավոտ» կայքում արած հայտարարություններին:
«Կարեն Ավագյանը լավ կանի նախ իր քարտուղարուհուն անձամբ հանձնված նամակին պատասխանի, նամակ չստանալու մասին մամուլով ստահոդ լուրեր չտարածի, հետո միայն երիտասարդ քաղբանտարկյալներից խոսի, որոնց իմիջիայլոց, միայն ռեժիմին սպասարկու միավորները այդպիսին չեն համարում: Իսկ թե ում մեծերից է սովորել նա քաղաքական նման վարվեցողությունը, թողնում եմ ձեր ենթադրություններին»: