Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կսատարի՞ Արմենակ Դովլաթյանին

Հոկտեմբեր 18,2012 17:30

ՀԱԿ անդամ Հայաստանի կանաչների կուսակցությունն այսօր Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում լրացուցիչ պատգամավորական ընտրություններում առաջադրել է կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանին:

ՀԱԿ-ում Դովլաթյանին սատարելու հարց չի քննարկվել: Եկող շաբաթ կայանալիք քաղխորհրդի նիստում, հավանաբար, կքննարկվի: «Ինձ թվում է, որ բնական պետք է լինի, որ ՀԱԿ-ը սատարի իր անդամ կուսակցության ներկայացուցչին»,- ասաց Դովլաթյանը:

Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հայտնի ողբերգությունից հետո, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից:

Այդ ընտրատարածքում առաջադրվել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը:

Արմենակ Դավլաթյանից հետաքրքրվեցինք՝ իր գնահատմամբ հաղթելու հնարավորություններ ինքն ունի՞: «Եթե հնարավորություններ չլինեին, չէինք առաջադրվի: Մի շարք հաշվարկներ կան»,- ասաց Ա. Դովլաթյանը:

Aravot.am-ի հարցին՝ կարծում եք իշխանությունը հեշտությամբ կզիջի՞, Դովլաթյանը հակադարձեց. « Իսկ իշխանությունը ե՞րբ է հեշտությամբ զիջել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031