Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների կրթական համակարգերը՝ ժամանակակից մարտահրավերների եւ ինտեգրման գործընթացների համատեքստում

Հոկտեմբեր 18,2012 17:09

«Ժամանակակից պետությունը չի կարող կառուցվել առանց արդյունավետ կրթության: Բազային գործընթացը այսօր փոփոխվում է եւ դրա շուրջ կառուցվում է հասարակությունը: Պետության համար առաջնահերթ տեղում կրթությունն է: Կրթությունը արագորեն ծերանում է, անհրաժեշտ է կառուցել այնպիսի կրթական համակարգ, որպեսզի գիտելիքները անընդհատ թարմացվեն: Մենք պարտավոր ենք մարդկանց համար ստեղծել համապատասխան պայմաններ արդիականացման համար, իսկ դա պահանջում է համապատասխան ինֆոստրուկտուրա: Հասարակությունը պետք է կառուցվի այնպես, որ մարդը կարողանա ինքնահաստատվել եւ ցույց տա իր տաղանդները»,-այսօր այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում ժամանակակից ինտեգրման գործընթացները. Խնդիրները եւ զարգացման հեռանկարները» խորագրի ներքո ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /МФГС/  աջակցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Ուսուցման ազգային հիմնադրամը հոկտեմբերի 18-19-ը Երեւանում կազմակերպում է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների ու ուսուցիչների 2-րդ համագումարը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենիայի եւ Մոլդովայի ներկայացուցիչներ: Առաջին անգամ է, որ համագումարին մասնակցում են ԱՊՀ անդամ 9 պետությունների պատվիրակություններ:

Վարչապետի խոսքով՝ առաջին տեղում համալսարանն է, նրա շուրջ գոյանում է տեխնոլոգիական պարբերականություն, որոնք ենթադրում են կապ գիտության, դասավանդման եւ արտադրության հետ.

«Ժամանակակից աշխարհը բնութագրվում է երկու հիմնական ու վճռական  փաստերով, որոնք խաղում են առանձնահատուկ դեր յուրաքանչյուր մարդու կյանքում»:

2-րդ համագումարի նպատակն է Աստանայում կայացած 1-ին համագումարի որոշումների կայացմանը, ժամանակակից հասարակությունում ուսուցչի դերի եւ տեղի բարձրացմանը նպաստելը, ինչպես նաեւ առաջիկա տարիներին կրթության եւ գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների մշակումը, ԱՊՀ պետությունների համագործակցության գերակա ուղղությունների մշակումը, ԱՊՀ պետությունների համագործակցությունն ավելի դինամիկ եւ պահանջված դարձնելը:

ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը կարեւորեց  քննարկվող հարցերը.

«Մանկավարժական, գիտական, մշակութային եւ ուղղակի մարդկային հարաբերությունները երբեք չեն ընդհատվում եւ դրանք հիմնված են մեր ազգերի պատմական իրադարձությունների  վրա: Մեր պետությունների ընդհանուր լավ ապագան հիմնված է մշակույթի եւ կրթության վրա: Պետք է պահպանենք համագործակցությունն ու մշակութային գանձերը:»:

Համագումարին մասնակցում էր առավել քան 500 պատվիրակ՝ ԱՊՀ անդամ պետությունների հայտնի քաղաքական գործիչներ եւ հասարակական գործիչներ, ԱՊՀ անդամ պետությունների կրթության կառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, մեթոդիստներ, կրթական եւ գիտական հանրույթի մասնակիցներ, կրթական եւ գիտական պարբերականների եւ ԶԼՄ ներկայացուցիչներ:

Քննարկվեցին «ԱՊՀ անդամ պետությունների կրթական համակարգերը՝ ժամանակակից մարտահրավերների եւ ինտեգրման գործընթացների համատեքստում», «Կրթական համակարգերի կադրերի պատրաստման համակարգի արդիականացումը», «Կրթության շարունակության իրականացման ուղիները. նախադպրոցական կրթություն- դպրոց-բուհ-լրացուցիչ կրթություն», «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները՝ նոր կրթական օրինակների համատեքստում» թեմաները:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031