Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են. Արմեն Ռուստամյան

Հոկտեմբեր 18,2012 17:06

Կառավարությունն այսօր մերժեց 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու` ԱԺ ՀՅԴ խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը:

«Ակնհայտ է, որ այս որոշումը կայացվել է մի պարզ պատճառով` իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական համակարգի առկայությունն իրենց վերաարտադրման կարեւորագույն երաշխիքներից մեկն է, եւ բնականաբար, չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են»,- Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության այս որոշմանը` հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով կառավարության բերած փաստարկներին` նա նշեց, որ դրանք բացարձակապես կապ չունեն Հայաստանի հետ: Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք չեն ասում, որ մեծամասնական ընտրակարգը վատն է, երկու ընտրակարգն էլ լավն են, բայց այն երկրներում, որտեղ կա ձեւավորված ժողովրդավարական ընտրական համակարգ, որի միջոցով ժողովուրդը հնարավորություն ունի իշխանություն փոխելու:

«ՀՀ-ում մինչ օրես չի հաջողվել ընտրությունների միջոցով իշխանություն փոխել»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեծամասնական ընտրակարգով երբեւէ ընդդիմադիր թեկնածու չի հաղթել:

«Մեծամասնական ընտրակարգը իշխանության առավելությունն է: Պատկերացրեք` պետք է վազենք 131 մետր, իրենք ասում են` մենք 41 մետր առաջ անցնենք եւ սկսենք»,- պատկերավոր ներկայացրեց ՀՅԴ-ական պատգամավորը: Նա ընդգծեց, որ իրականում իշխող ՀՀԿ-ն դեմ չէ իրենց առաջարկին, պարզապես մի շարք պատճառաբանություններ են բերում, մասնավորապես` ասում են, թե իբր ժամանակն ու պատեհ պահը չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031