Ստեղծվել է ռոբոտ-ճամպրուկ, որն ինքն է գնում ուղեւորի հետեւից: Գյուտի հեղինակը իսպանացի երիտասարդ Ռոդրիգոն է: Գյուտարարը ճամպրուկին նույնիսկ անուն է դրել՝ «Hop»: Ճամպրուկն այնպես է ծրագրավորված, որ արձագանքում է տիրոջ «սմարթֆոնից» եկող «Bluetooth»-ի ազդանշանին, «քայլելով» նրա հետեւից: Նույնիսկ նրա կորելու դեպքում, տերն իր հեռախոսին ազդանշան է ստանում:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ