Լրահոս
Օրվա լրահոսը

«Դորիանս», «Թումո օրքեստրա», afterparty. Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունը նշում է 106-ամյակը

Հոկտեմբեր 18,2012 17:16

Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) 106 տարեկան է: Այդ տասնամյակների ընթացքում, կազմակերպությունը ձեւավորել է բարի ավանդույթ` տարբեր երկրներում երկու տարին մեկ անցկացնում է ընդհանուր ժողովներ: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության ծրագրերի կորդինատոր Վարդան Ծուլիկյանը «Առավոտ երիտասարդական»-ին ասաց, որ 87-րդ համաժողովը որոշվել է անցկացնել Հայաստանում: 26 երկրներից ժամանած ավելի քան 300 պատվիրակները համաժողովի ընթացքում կքննարկեն բարեգործական միության կատարած քայլերը եւ կորոշեն իրենց ապագա անելիքները. «Մեկ շաբաթում նախատեսում ենք իրականացնել տարբեր միջոցառումներ»:
Այդ միջոցառումներից մեկն էլ տեղի ունեցավ երեկ՝ «Թումո» նորարական կենտրոնում: Մեկ հարկի տակ էր հավաքվել «Թումո դենսը», «Թումո օրքեստրան» եւ «Թումո բենդը»: Վերջին երկուսի դեպքում, սովորական երաժշտական գործիքներին փոխարինել էր Ipad-ը: 15 հոգուց բաղկացած խումբը կատարեց Արամ Րիանի «Երեւանյան էտյուդներ»-ը ու եւս երեք տարբեր ժանրերի երգեր:
Լուսե Ավետիսյանը Թումո օրքեստրայի կազմում է սկզբնավորման առաջին իսկ օրվանից:   Նա սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, բայց ասում է, որ այս գործում պարտադիր չէ մասնագիտական կրթությունը. «Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Ծանոթացա մենեջերներից մեկի հետ, նա էլ ինձ հրավիրեց մասնակցելու այդ ծրագրին: Խոսքս «Գարաժ» բենդի մասին է, որտեղ Ipad-ների միջոցով կարողանում էինք երաժշտություն գրել: Մտածեցինք, որ ճիշտ կլինի նվագախումբ ստեղծել: Այդպես էլ առաջացավ Թումո օրքեստրան: Գրում ենք սիմֆոնիկ, ռոք, ռեփ, հիպ-հոփ երաժշտություններ: Սա մի նոր ճյուղ է, որը երբեք չի եղել»:
Թումոյի սաներից հետո բեմ բարձրացավ «Դորիանս» ռոք խումբը: Չնայած ցուրտ եղանակին, ներկաները ուշադրությամբ հետեւում էին համերգին, իսկ դրա ավարտին հաջորդեց afterparty-ն` DJ. Սերժոյի մասնակցությամբ:

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031