ՀՏ Հայկոն «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամներից է, այսուհետ նա ոչ միայն երգելու է, այլեւ մասնակցելու «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության իրականացրած միջոցառումներին:
«Աստեղ ես ոչ թե ՀՏ Հայկո եմ, այլ Հայկ Մարգարյան, որպես ՀՀ քաղաքացի: Ես մեծ հույսեր եմ կապում այս կազմակերպության հետ: Ինձ թվում է՝ դրական հետեւանքներ կունենա ամեն ինչ, այսինքն՝ մենք սկսում ենք զրոյից եւ ուզում փոխել հասարակության գիտակցությունը: Բոլորս էլ գիտենք՝ շատ հ/կ-ներ կան, որ միանգամից անցնում են կոնկրետ վիզուալ գործողությունների, բայց մեզ համար առաջնայինն այն է, որ սովորեցնել մարդկանց մտածել: Հիմա ինֆորմացիայի մեծ հոսք կա, որ չի մարսվում մարդու ուղեղի մեջ, մեր նպատակն է սովորեցնել մարդկանց մտածել սեփական ուղեղով, ունենալ սեփական կարծիք, անալիզ անել յուրաքանչյուր իրադարձություն՝ տեղի ունեցող մեր քաղաքում»,-նշեց ՀՏ Հայկոն, հավելելով, որ իրենք ոչ թե հեղափոխություն են ուզում անել բունտերի տեսքով, ինչպես որ շատերն են ընկալում, այլ՝ «Սա մտքի հեղափոխություն է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ