Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի փորձագետը՝ կրթության ստվերային համակարգի մասին. Ֆասադից անվճար է, ներսից պետք է պարզել

Հոկտեմբեր 18,2012 16:41

 Ադրբեջանում սովորողների 90%-ից ավելի դիմում է կրկնուսույցների օգնությանը,, Վրաստանում այդ ցուցանիշը 75 % է, Ուկրաինայում՝ շուրջ 70, Ղազախստանում եւ Լեհաստանում 50 եւ այլն: Իսկ Հայաստանում կրկնուսույցների ծառայություններից օգտվում է 47 %-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության պլանավորման ինստիտուտի տնօրեն Մարկ Բրեյը Aravot.am-ի հետ զրույցում փաստում է, որ ամբողջ աշխարհում կրթությունը ծրագրավորող մարմինների ու կրթական քաղաքականություն մշակողների ուշադրությունը կենտրոնացած է միայն կրթության ֆորմալ համակարգերի վրա, մինչդեռ, չնայած ոչ շահեկան կարծրատիպերին, փոքր չէ նաեւ ստվերային կրթության՝ կրկնուսուցման համակարգերի դերը:

Նա տեղեկացրեց, որ 1999 թվականից ուսումնասիրություններ է կատարել կրկնուսուցման վերաբերյալ, որի արդյունքում ծնվել է «Դիմակայում կրթության ստվերային համակարգին» գիրքը, որ հայերեն տարբերակի շնորհանդեսը կկայանա վաղը՝ Ֆրանսիական համալսարանում: Գրքի թարգմանիչն ու խմբագիրն է բուհի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը:

Մարկ Բրեյը համոզված է, որ իր ուսումնասիրությունը պիտանի կլինի նաեւ հայաստանցիների համար: «Տան ֆասադից երեւում է, որ կրթությունն անվճար է, բայց նաեւ ներսից պետք է նայել՝ ամբողջական պատկեր ստանալու համար»,- ասում է մեր զրուցակիցը ու հավելում, որ ի տարբերություն այլ երկրների, հայաստանյան ստվերային կրթության համակարգի վերաբերյալ ինքը տեղեկություններ չունի, բացի ՄԱԿ-ի այն տվյալից, որ մեր երկրում 47 %-ն է կրկնուսույցի մոտ պարապում:

Նաեւ տեղյակ է, որ հայաստանցի մանկավարժները կրկնուսուցությամբ զբաղվելը պատճառաբանում են իրենց ցածր աշխատավարձերով եւ այդ միջոցով հավելյալ եկամուտ ստանալով:

«Ես հույս ունեմ, որ թեմայի շուրջ կխոսենք վաղը՝ ԿԳ նախարարության եւ Կրթության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ, որին ներկա կլինեն նաեւ ավագ դպրոցների տնօրեններ»,-ասում է փորձագետը:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031