Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավոր. «Գումարներ հայթայթելու բազմաթիվ տեղեր կան»

Հոկտեմբեր 18,2012 16:35

«Ցանկանում եմ հավատալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով ԵԺԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած այն տեսակետին, որ հաշվի առնելով մայիսին միջազգային դիտորդների ներկայացրած առաջարկները, իշխանությունները հաստատակամ են փետրվարին անցկացնել ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ:

«Առհասարակ, կցանկանայի, որ օպտիմիզմս որեւէ կերպ չստվերվեր եւ չնվազեր, որովհետեւ ազատ-արդար ընտրություններն այս պարագայում առավել, քան երբեւէ , այլընտրանք չունեն եւ ՀՀ-ի ոչ միայն հետագա զարգացումը, այլ զարգացման ճակատագիրն ուղղակիորեն կախված է դրանից»,- կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Այն, որ նախագահը նաեւ «շոշափելի ֆինանսական աջակցության» ակնկալիքներ է հրապարակել՝ եվրոպական ընտանիքի անդամներից՝ սկսած ժողովրդավարական բարեփոխումներն ավարտին հասցնելու համար, ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար, մեզ անհրաժեշտ է միայն կամք եւ ցանկություն»: Գումարներ պետք չե՞ն՝ Aravot.am-ի հարցին հակադարձեց. «Կարծում եմ, գումարներ հայթայթելու բազմաթիվ տեղեր կան: Մասնավորաբար, վերջերս աղմուկ հանած պատմությունները մատնացույց են անում աղբյուրները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031