Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հակոբյան. «Ծառուկյանը կկանգնի նախագահի ճամբարում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2012 16:25

Վերջին շրջանում ամենաքննարկվող ներքաղաքական թեմաներից է այն, թե ի վերջո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահական ընտրություններում կսատարի՞ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ ոչ: Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի հետ զրույցում Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս հարցի կապակցությամբ ՀՀ գլխավոր մարքսի՞ստն ինչ կարծիք ունի: Նա պատասխանեց. «Կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը և′ որպես ռուսական օրիենտացիայի, և′ կապիտալի ներկայացուցիչ, պարտադիր կկանգնի նախագահի ճամբարում: Նրա պրոամերիկյան օրիենտացիան չի ընդունվել ՌԴ-ի կողմից, իսկ ամբողջ բիզնես միջավայրը ռուսական միջավայր է: Եվ այս պարագայում, ինչպես կասեր Էնգելսը, բուրժուական ձեռնարկատիրության համար երկու նախապայման է հարկավոր. ձեռնակատիրոջ սեփականության և նրա անձի անձեռնմխելիությունը: Այդ օրենքը անպայման կպարտադրի Ծառուկյանին լինել նախագահի ճամբարում: Այնպես որ, պալեմիկան Վարդան Օսկանյանի շուրջ ուղղակի պալեմիկա է»:

Պարոն Հակոբյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանին պետք է «չփչացնել» և մանրամասնում. «Ես նրան պաշտում եմ՝ որպես հեղինակավոր պրամիշլեննիկ: Նա անփոխարինելի էր թվում: Բայց եթե նա կանգնում է Օսկանյան Վարդանի կողքին, ուրեմն գնում սատարում է ԱՄՆ-ին և գնում Ռուսաստանի դեմ: Լինել չի կարող: Եթե որպես կուսակցապես կանգնում է Սերժ Սարգսյանի կողքին, ապա հեղինակազրկվում և ինֆլյացիայի է ենթարկվում: Միակ ելքը, որ նա մնա իր քաղաքական հեղինակության ապոգեյում ու օգտակար լինի երկրին, նա պիտի դառնա վարչապետ և նոր այդ կարգավիճակից սատարի Սերժ Սարգսյանին: Միայն այդ դեպքում ժողովրդին նա կլինի ընդունելի: Նա արժանի է լինելու վարչապետի պաշտոնում, քանի որ տեսական վարչապետից պետք է անցնենք տեխնոկրատների կառավարության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031