Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն Ղարաբաղի օդանավակայանի հարցով դիմել է Բան Կի-մունին

Հոկտեմբեր 18,2012 16:00

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու հայկական կողմի մտադրության կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւին, իր նամակում Մեհթիեւը պնդում է, թե օդանավակայանի շահագործումը ապօրինի է, Artsakh Air Company ավիաընկերությունը ստեղծում է Հայաստանը` «Խոջալուի օդանավակայանից ավիաչվերթներ իրականացնելու նպատակով, այդ թվում` ռազմական բնույթի»։

«Նման փորձերը անհարգալից վերաբերմունք են միջազգային իրավունքի հանդեպ, խաթարում են խաղաղ գործընթացը եւ տարածաշրջանում անվտանգության հարցերով անհանգստություն են հարուցում», – նշված է նամակում։

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին, 1992 թվականից մատնվել է պարապուրդի: 2008-ին սկսվեց օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այս ամսվա սկզբին հայտարարել է, որ օդանավակայանը պատրաստ է, սակայն չվերթների մասին դեռ խոսք չկա։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031