Լրահոս
Օրվա լրահոսը

New York Times. «Սիրիահայը փոքրամասնություն է փոքրամասնության մեջ»

Հոկտեմբեր 18,2012 15:52

«Նյու Յորք թայմս» թերթը Սիրիայի մասին պատրաստած հերթական հոդվածում զրուցել է մի սիրիահայի հետ, որն իր մասին կատակել է, թե նա փոքրամասնություն է փոքրամասնության մեջ և ասել է, որ Սիրիայում կատարվելիքի համար զգուշանում է որևէ խմբի մեղադրելուց:

«Ես տեղյակ էլ չեմ, թե ովքեր են միասնական ընդդիմությունը: Մարդիկ նրանց անվանում են Ս.Ա.Բ. սալաֆիստ: Նախկինում հարևանները` դրուզները, մուսուլմանները, քրիստոնյաները, շատ մտերիմ էին, երբ ինչ-որ վատ բան էր տեղի ունենում մեկի հետ, մենք բոլորս հայտնում էինք մեր ցավակցությունը, բոլորս մասնակցում էինք մյուսի հոգեհանգստին: Մենք չունեինք այն զգացումը, որ ինչ-որ մեկը տարբերվում է մյուսից», – այժմ լեզվաբանության սիրիահայ պրոֆեսորն ասում է, – «Հիմա, երբ մտածում եմ դրա մասին, շունչս կտրվում է»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031