Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կ. Ավագյան. «Ո՞րերորդ տեղում է եղել Օսկանյանի կարծիքը, և ընդհանրապես նրան բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ»

Հոկտեմբեր 18,2012 15:19

Այսօր ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վարդան Օսկանյանի՝ վերջին շրջանում նկատվող ֆեյսբուքյան ակտիվությանը: Պարոն Ավագյանը նկատում է, որ «վերջին շրջանում Վարդան Օսկանյանը սկսել է շատ հիշել իր պաշտոնավարման ժամանակները և զուգահեռներ տանել ներկայի հետ»։

Այնուհետև ԱԺ պատգամավորը հարց է բարձրացնում. «Հետաքրքիր է՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել Օսկանյանը նախկինում որոշումների ընդունման գործընթացում, ո՞րերորդ տեղում է եղել նրա կարծիքը, և ընդհանրապես բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ»։

Կրկին անդրադառնալով Վ. Օսկանյանի անցած ուղուն՝ Կ. Ավագյանը ափսոսանք է հայտնում. «Ափսոս, որ Օսկանյանի պաշտոնավարման տարիներին ֆեյսբուքյան ակտիվություն չկար։ Հակառակ դեպքում Օսկանյանը ինքնադրսևորման ավելի լավ հարթակ կունենար (եթե, իհարկե, թույլ տային) թե′ որպես նախարար, թե′ հասարակ քաղաքացի»։

Ամփոփելով գրառումը՝ պարոն Ավագյանը նշում է. «Համաձայնեք, ֆեյսբուքյան նրա գործունեությունն այնքան էլ վատը չէ՝ ի տարբերություն ժամանակին իր բուն գործառույթների»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031