Այսօր կառավարության շենքի առջեւ «Պետության կողմից կողոպտված» ցուցապաստառով քաղաքացի Դերենիկ Սամսոնյանը կազմակերպել էր բողոքի ակցիա:
Նրա պատմելով, արդեն մի քանի տարի է փողոցում է բնակվում. «Հիմա էլ փողոցում չեմ կարողանում, ցրտերն ընկել են: Ժամանակին բնակարանս վերցրել են ու փողերը կերել: Հիմա պահանջում եմ կամ իմ փողերը՝ սովետական ռուբլին վերադարձնել, ես էս երկրից հեռանամ կամ էլ ինձ մի տեղ տան բնակվելու: Ես պետք է գնամ արտասահման, ներկայացնեմ՝ սրանց արարքը ժողովրդի հանդեպ: Ներկայացնեմ ՝ ինչ է կատարվում այստեղ՝ խաբեբայություն, կաշառակերություն: 60 տոկոսը փախած է սրանց երեսից: Ժողովրդին մուրացկան են շինել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ