Լրահոս
Օրվա լրահոսը

Վիզայի, ենթակառուցվածքների ու ճանապարհների հարցում հեղափոխություն է պետք

Հոկտեմբեր 18,2012 14:45

Էլեկտրոնային տոմսերի մշակույթի ներդրումից սկսած, մինչեւ էլեկտրոնային վիզայի կիրառում՝ Հայաստանի տուրիզմի զարգացման գրավականներից է: Այսօր տուրիզմի գործի ապագա մասնագետներին այսպիսի խորհուրդ տվեց Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Դի Ռիֆան: Պարոն Թալեբ Դի Ռիֆայի հետ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների հանդիպումը տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում: Օտարերկրացի մասնագետը մոտ 1 ժամ ուսանողներին բացատրեց, թե մեր պես զարգացող երկրներում ինչպես պետք է կազմակերպել տուրիզմի գործը, որպեսզի հաջողությունների հասնել: Նա էլ իր աշխատանքային կարիերան սկսել է համալսարանական տարիներին: Թալեբ Դի Ռիֆանի կարծիքով, մեր երկրի մի շարք

ոլորտներում պետք է «հեղափոխություններ» անել` պետք է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները, ենթակառուցվածքները, որպեսզի տուրիզմի ոլորտում շահույթն առավելագույնի հասցվի իսկ վնասը` նվազագույնի: Ըստ միջազգային տուրմասնագետի, տուրիզմն այն ոլորտն է, որն ամենաշատն է ներառում մարդկային ռեսուրսներ, ուստի շատ կարեւոր է, որ տուրօպերատորները, մենեջերները, հյուրանոցի աշխատակիցները լավ պատրաստված լինեն ու լավագույն «սերվիզը» մատուցեն:

Ուսանողներից մեկը պարոն Թալեբ Դի Ռիֆանից հետաքրքրվեց, թե Հայաստանի պես երկրները, որոնք ունեն պատմական խնդիրներ եւ որոշ հարեւան երկրների հետ էլ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, ինչպե՞ս են լուծում տուրիզմի հարցերը: Միջազգային մասնագետն ի պատասխան, բերեց Կիպրոսի օրինակը, որն ունենալով տասնամյակների հասնող պատմական խնդիր, հեշտորեն լուծում է այդ հարցը:

Նշենք, որ Տուրիզմի համաշխարհային ասոցիացիային անդամակցում է նաեւ Հայաստանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031