Անդրադառնալով Ամերիկացի ռեգբիիստ Ռեգգի Բուշի ներկայիս և նախկին ընկերուհիներին` Լիլիթ Ավագյանին և Քիմ Քարդաշյանին, «Ռումոռ ֆիքս» պարբերականը գրում է, որ Լիլիթի ու Քիմի նմանությունը գրավիչ մարմինն ու հայկական արմատներն են, իսկ առաջին ամենամեծ տարբերությունն այն է, որ Լիլիթը մեծացել է Հայաստանում, իսկ Քիմը՝ էկզոտիկ Հարավային Կալիֆորնիայում:
Ըստ պարբերականի Քիմն ամենևին տաղանդավոր չէ ու հաջողության է հասել իր սեռական հարաբերությունները տեսագրած հոլովակի, հմուտ մարքեթինգի, հաղորդաշարերի և փոթորկալից սիրավեպերի շնորհիվ, մինչդեռ Լիլիթը պատանեկության տարիներից պարով է զբաղվում, իսկ այժմ պրոֆեսիոնալ պարուհի է:
Պարբերականը գրում է, որ երկու կանայք էլ մասնակցել են «Պարել աստղերի հետ» հաղորդմանը, սակայն Լիլիթն այնտեղ է եղել, քանի որ պարել գիտեր, այլ ոչ թե երիտասարդ հանդիսականին գրավելու համար:
Կարդացեք նաև
Լիլիթը տիրապետում է մի քանի լեզուների` անգլերեն, հայերեն, ռուսերեն, իսկ Քիմը տիրապետում է «գյուղացի աղջկա» լեզվին և ստանդարտ անգլերենին, եզրափակում է «Ռումոռ ֆիքս»-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ