Լրահոս
Օրվա լրահոսը

54 միլիոն դրամով նորոգված գրադարանի սենյակներում էլեկտրական հոսանք չկա

Հոկտեմբեր 18,2012 14:14

Նախկինում  տեղեկացրել ենք Տավուշի մարզային գրադարանի նորոգման  հետ կապված խնդրի մասին:  Հոկտեմբերի 17-ին Իջեւան քաղաքում, Տավուշի մարզային գրադարանի շենքում հանդիպեցինք     քաղաքաշինության նախարարության աշխատակիցների, ովքեր ծանոթանում էին այստեղ կատարված նորոգման աշխատանքներին: Մարզային գրադարանի  տարածքում շրջելով` տեսանք, որ  նորոգումը կատարվել է մեծ խախտումներով:  Առաջին հարկի  2 սենյակներում, ուր տեղավորված են   այցելուների սպասարկման, գրքերի մշակման եւ  համալրման, մեթոդական եւ տեղեկատվական բաժինները, էլեկտրական  հոսանքի վարդակներ չկան, այդ սենյակներում էլեկտրական հոսանքի լարեր չեն անցկացվել:  Սպասարկման բաժնում տեղադրված  է կույրերին ընթերցանել սովորեցելու համար նախատեսված  համակարգիչ:

«Առանց էլեկտրական հոսանքի համակարգիչն ինչպե՞ս աշխատեցնենք», -«Առավոտի» թղթակցին դժգոհեցին  գրադարանի աշխատակցուհիները:  Այցելուների սպասարկման  բաժնում տեղադրված «եվրապատուհանները» բացելուց հետո չեն փակվում, ուստի գրադարանավարուհիները դրանք ընդհանրապես  չեն բացում: Այդ սենյակի  մանրահատակը փոխված է ,  գրադարանավարներն  ասացին` ավելի լավ է այն  չփոխեին, հինն ավելի լավ էր: Նորոգված սենյակների պատերին բազմաթիվ ճեղքեր կան, նաեւ` խոնավության  հետքեր: Նախասրահում գտնվող զուգարանների նորոգումն  անավարտ է մնացել: Տավուշի մարզային գրադարանի շենքի նորոգումը սկսվել է 2011 թվականի հուլիսին, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է 54 միլիոն դրամ: Ծրագիրն ավարտվել է, սակայն  այժմ մարզային գրադարանի միայն առաջին հարկն է գործարկվում: Նորոգման աշխատանքների կիսատ մնալու պատճառով մարզային գրադարանի  գեղարվեստական գրականության մի մասը  գտնվում է  Իջեւանի թիվ 5 դպրոցում:  Շենքի երկրորդ հարկն ամրացման նպատակով  ցանցապատվել է, սակայն գործը  կանգ է  առել: Այս տարվա հուլիսի 15-ին Իջեւան կատարած այցի ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ծանոթացել է գրադարանի շենքի վիճակին եւ ասել, որ շենքի նորոգումն ավարտելու համար ՀՀ  սոցիալական ներդրումների հիմնադրամից  լրացուցիչ 30 միլիոն դրամ պետք է հատկացվի:  Իջեւանի բնակիչները մեզ հետ զրույցում տարակուսանք էին հայտնել, որ  գրադարանի նորոգման համար հատկացված  54 միլիոն դրամը նպատակային է  ծախսվել: Այդ  հարցի պատասխանը կարող են պարզել մարզային գրադարան այցելած քաղաքաշինության նախարարության աշխատակիցները:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031