ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ի՞նչ է իրեն հուշում ՀԱԿ-ի չկողմնորոշված վիճակը: «Հուշում է այն, ինչ դուք ասում եք՝ չկողմնորոշված վիճակ»,- եղավ պատասխանը: Ավելին՝ Արամ Կարապետյանի համար հասկանալի է ՀԱԿ-ի այդ վիճակը. «Կա Լեւոն Տեր-Պետրոսյան, ով այդ շարժման լիդերն է, եւ եթե լիդերը չի մասնակցում, բարդ է այլ իրավիճակներ քննարկել: Անկեղծ ասած, ինքս այլ իրավիճակներ այնտեղ չէի էլ քննարկի: Լեւոն Տեր-Պետրոսյանի չմասնակցելը նախագահական ընտրություններին միանշանակ ենթադրում է, որ ՀԱԿ-ն ընդհանրապես՝ որեւէ ձեւով, որպես բավականաչափ լավ ներկայացված ուժ, չէր կարող մասնակցել ընտրություններին»:
«Առավոտ» օրաթերթ