«Վստահության, անվստահության խնդիր չկա իմ նկատմամբ: Աշխարհի բոլոր երկրներում հարկերը միայն պետեկամուտների կոմիտեի խնդիրը չէ, կառավարության խնդիրն է: Եվ մենք զարկ ենք տալիս ինտիտուտուցիոնալ վարչարարությանը: Այսինքն կառավարության բոլոր սոտրաբաժանումները հարկերով զբաղվեն»,- ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց նախարարներին անձամբ հարկահավաքությանը հետեւելու ՀՀ նախագահի հանձնարարականը:
Հարցին, թե ինքը խոշոր բիզնես ունի՞, պարոն Խաչատրյանը բացասական պատասխան տվեց: Իսկ հարցին, թե որտեղի՞ց է ձեռք բերել նախորդ տարի իր հայտարարագրում նշված 3 միլիոն դոլարը, նա պատասխանեց. «Հենց սկզբից ման եկեք, կգտնեք»:
Ի՞նչ քայլեր է ՊԵԿ-ը կատարում, որ պաշտոնյաները եւ հարկային աշխատողները բիզնես չհովանավորեն. «Մեր աշխատակիցներից շատերը ներկայումս համակարգում չեն, ովքեր միջամտությամբ կամ հովանավորչությամբ են զբաղվում նրանք էլ համակարգում չեն: Դրա համար էլ 71 թափուր պաշտոններ ունենք, կադրային խնդիր ունենք»:
Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլի տեղեկությունները, որ վերջերս ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանի՝ աշխատանքից ազատվելու պատճառը «Սաս» սուպերմարկետների ցանցում փայատեր լինելն ու պաշտոնական դիրքը չարաշահելն էր, նա պատասխանեց. «Փոփոխություններ ենք կատարում, որ ավելի թարմ ու ավելի լավ աշխատողներ բերենք: ՍԱՍ գրուպի ստուգումների հետ կապ չունի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ