Երևանը աշխարհի բարգավաճման պատկառելի հեռանկարներ ունեցող քաղաքների երկրորդ խմբում է, ըստ ՄԱԿ-ի` մարդկային բնակեցման գործակալության (ՀԱԲԻԹԱԹ) «Աշխարհի քաղաքների վիճակը. 2012-2012թթ.» օրերս հրապարակված զեկույցի:
Այս խմբում հայտնված քաղաքների մեծ մասը գտնվում է Ասիայում` Ամման, Բանգկոկ, Հանոյ, Երևան, Պեկին, Ջակարտա և Մանիլա: Աֆրիկայից չորս քաղաք է հայտնվել խմբում` Քեյփ Թաուն, Յոհաննեսբուրգ, Կահիրե, Կասաբլանկա: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը աղյուսակում հայտնված միակ եվրոպական քաղաքն է:
Քաղաքների բարգավաճման ինդեքսը ստանալու համար օգտագործվել է հինգ ցուցանիշ` 95 երկրները 6 խմբի բաժանելու համար: Առաջատար քաղաքներն են Վիեննան, Նյու Յորքը, Տորոնտոն և Լոնդոնը, որոնք գտնվում են «բարգավաճման ամենապատկառելի հնարավորություններ ունեցող քաղաքներ» անվանված` առաջին խմբում:
Կարդացեք նաև
Երևանի ամենաբարձր ցուցանիշը ենթակառույցների զարգացումն է, ամենացածրը` արտադրողականությունը: Կյանքի որակի ցուցանիշով Երևանը գերազանցում է երկրորդ խմբի բոլոր քաղաքներին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ