Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Մ.-ին:
Պարզվել է, որ նա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին որպես լիցքավորող աշխատելով մի բենզալցակայանում՝ յուրացրել է «Ռեգուլյար» տեսակի 650 լ բենզին` պատճառելով շուրջ 325.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն