Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական թեկնածուն Գագիկ Ծառուկյանը կլինի՞

Հոկտեմբեր 18,2012 12:34

«Առավոտի» հարցին` ձեր հետազոտությունների արդյունքում ի՞նչ տպավորություն ստացաք` կա՞ հասարակության մեջ «միասնական ընդդիմադիր թեկնածուի» կարիք, թե՞ մարդիկ ավելի հակված են կոնկրետ այս կամ այն թեկնածուի կողմը եւ ոչ թե զուտ «ընդդիմադիր» լինելուն են նայում: Ըստ պարոն Ադիբեկյանի` եթե տեսնում ես, որ կոնկրետ մի թեկնածուի ձայները կտրուկ ավելի շատ են, ուրեմն` դրա կարիքը կա: Այդպիսի թեկնածու վերջին հարցումների արդյունքում եղել է Գագիկ Ծառուկյանը: Մեր մյուս հարցին` իսկ համադրելի՞ են իշխանական թեկնածուի` Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հնարավորությունները, պարոն Ադիբեկյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ այո, սակայն Սերժ Սարգսյանը ունի հոգեբանական առավելություն այն առումով, որ նրա հաղթանակին ավելի շատ են հավատացողները, քան` Ծառուկյանի:

Մանրամասները` շուտով տեսանյութում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031