Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգ Պողոսյան. «ԲՀԿ-ն դարձել է քաղաքական դաշտ ինովացիոն տարրեր ներմուծող ուժ»

Հոկտեմբեր 18,2012 12:31

Հատված Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից

Ինչի՞ մասն է վկայում ԲՀԿի եւ Վարդան Օսկանյանի հետ կապված պատմությունը։ 

-ԲՀԿ-ն դարձել է քաղաքական դաշտ ինովացիոն տարրեր ներմուծող ուժ եւ նոր լուծումներ է առաջարկում, անսպասելի քայլեր է կատարում: ԲՀԿ-ի «կաթսան» դեռ եփում է, դեռ հստակ որոշումներ չեն կայացրել, տարակարծություններ կան: Վարդան Օսկանյանի հետ տեղի ունեցած պատմությունն էլ, դարեր առաջ տեղի ունեցած Վարդանանց պատմությունն էլ պետք չէ ստատիկ ընկալել: Դրանք կոդեր են, որոնք միշտ կրկնվում են: Օսկանյանի հետ կապված «նոր վարդանանքը» նման կոդ է:
Վարչակազմում կար մեկը, որ ազնիվ մարդու համարում ուներ, բայց որին պաշտոնաթողությունից հետո մեղադրում են փողեր լվանալու մեջ: Հիմա հասարակությունը հետեւում է այս պատմությանն ու մտածում, որ եթե արտգործնախարարը դա է արել, բա մյուսները ինչե՞ր արած կլինեն: Այսինքն՝ իշխանական կառույցը ժողովրդին հիշեցնում է Սոդոմ-Գոմորի պատմությունը: Պատմական այդ կոդը կրկնվում է:
Նույն կոդն էր 1992-ին, երբ Վազգեն Սարգսյանը պարտությունների շարքը, անկումը ընդհատելու համար ասաց, որ իրեն Արցախում 500 մահապարտ է պետք: Հարյուրավորները մահապարտ դարձան, եւ ամեն ինչ շուռ եկավ: Հիմա նույնպիսի կրիտիկական վիճակում ենք:
Մեր նախագահը հիմա ժողովրդից 50 ազնիվ ու նվիրյալ մարդ պետք է պահանջի եւ նրանց միջոցով փոխի երկրի զարգացման ընթացքն ու դիմագիծը: Դա անելու ներուժ ոչ մի կուսակցություն միայնակ չունի՝ ո՛չ Հանրապետականը, ո՛չ էլ ԲՀԿ-ն:
Մենք պետք է վերանանք կուսակցական մանր խաղերից ու պետություն կառավարելու հիմնախնդիրը լուծենք: Եվ ոչ մի նշանակություն չունի, թե այդ ազնիվ ու նվիրյալ անձինք որ կուսակցությունից կլինեն:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031