Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Ով իմ մասին վատ է խոսում` վատ մարդ է, ով լավ է խոսում` լավ մարդ է»

Հոկտեմբեր 18,2012 12:14

«Շատ նորմալ եմ վերաբերվում, ուրախ եմ, որ ինձ չեն մոռանում, ինչ ուզում են` խոսեն, կարեւորը չմոռանան»,-այսպես արձագանքեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է  վերաբերվում իր հասցեին ընդդիմադիր թեւից հնչող այն կարծիքներին, որ «ծախված» է եւ այլն: «Եթե, օրինակ, իմ մասին լավ բան ասի Տիգրան Կարապետյանը` իմ ռեյտինգը կտրուկ կընկնի»,- օրինակ բերեց պարոն Ադիբեկյանը եւ խորհուրդ տվեց այսուհետեւ առաջնորդվել այս սկզբունքով. «Ով իմ մասին վատ է խոսում` վատ մարդ է, ով լավ է խոսում` լավ մարդ է, ով դրական է գնահատում` խելոք է, ով վատ է գնահատում` հիմար է: Սա ձեզ համար չափանիշ թող լինի»:

Սոցիոլոգը պատմեց, որ Գյումրիում ինչ-որ մարդիկ մտել են մեկի տուն` «Սոցիոմետր» կենտրոնի անունից, եւ եզրահանգեց` «Մենք այնպիսի բրենդ ենք, որ մեր դիմաց բոլոր դռները բացվում են»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031