Մեջբերելով սահմանադրության համապատասխան հոդվածը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր հայտարարությունն ավարտում է պահանջով. «Գրասենյակը պահանջում է ապահովել վերոհիշյալ հոդվածով սահմանված իրավունքների ապահովումը եւ հայտնում է, որ պատրաստ է կազմակերպության տարածքը տրամադրել ֆիլմի ցուցադրության համար»:
Դե ինչ, կարելի է չկասկածել, որ շատ շուտով Սաքունցի գրպանում կլինեն ԵՄ-ի ու Գերմանիայի դեսպանատան կողմից տրամադրված դրամաշնորհները:
Բայց ինչի՞ մասին է խոսում Սաքունցը, երբ ժողովրդի մեծամասնությունն ուղղակի խորշում է եւ իսկապես խարան է համարում նույնասեռականությունը, բիսեքսուալությունը, տրանսսեքսուալությունը եւ նման զիբիլները:
Դա շատ լավ հասկացավ DIY ակումբի անհայտ կողմնորոշման պատկանող սեփականատեր Ծոմակը եւ փախավ երկրից: Եվ, ի դեպ, հաստատվելով Եվրոպայում, տխրահռչակ Ծոմակը անդադար հայհոյում է հայերին ու ամենանողկալի արտահայտություններով «հիշում» Հայաստանը: Ինչից կարելի է եզրակացնել, որ Ծոմակին ուղղակի առիթ էր պետք, որ կարողանար իրականացնել իր երազանքը` Եվրոպայում ցանկալի «կարգավիճակով» հանգրվանելու համար։
Ոստիկանության անգործության մասին Սաքունցի պնդումները եւս անհեթեթ են: Թե՛ ադրբեջանասեր Վանյանի փառատոնի կազմակերպման փորձերի, թե՛ Ծոմակի ակումբի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ, որոնք իրականացնում էին տարբեր երիտասարդական կառույցներ, սովորական մարդիկ` վանաձորցիներն ու գյումրեցիները, ոստիկանությունը այդ օրերին պատշաճ հսկողություն է իրականացրել:
Ավելին՝ այդ օրերին որեւէ արտառոց միջադեպ կամ բռնության դեպքեր չեն արձանագրվել: Ի՞նչ է, առողջ մեծամասնությանը պետք է ոստիկանությունը արգելե՞ր արտահայտելու իր դիրքորոշումն ու վերաբերմունքը տգեղ ու տհաճ երեւույթների հանդեպ:
Ըստ Սաքունցի, պարզվում է, եթե միասեռականների որջ համարվող ակումբի կամ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման դեմ մարդիկ բողոքում են եւ հրապարակավ իրենց զայրույթն են արտահայտում, ապա դա նշանակում է, որ Հայաստանում «լրջորեն վտանգված է ազատ արտահայտման իրավունքը»:
Այդ իրավունքը, ի՞նչ է, միայն սեռական փոքրամասնությանն ու գեորգիվանյանների՞ն է տրված: Եվ նաեւ հայոց բանակը վարկաբեկող Սաքունցի՞ն, որն այս գործը ավարտած համարելով եւ դրա դիմաց մրցանակ ստանալուց հետո հիմա էլ լծվել է հասարակությունն այլասերող երեւույթները պաշտպանելու գործին:
Իսկ պարտադի՞ր է, որ անպայման տեղի ունենա «Պարադայի», այսպես ասած, պաշտոնական ցուցադրություն: Խնդրեմ, կա համացանցը, սոցիալական ցանցեր գոյություն ունեն, թող կազմակերպիչները այդ ֆիլմը տեղադրեն վիրտուալ տարածքում, ուր կարող են դիտել «հետաքրքրվածները»:
Թե՞ նրանց նպատակը այլ է:
Վրեժ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»