Հատվածներ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի հարցազրույցից
– Պարոն Բոստանջյան, այս օրերի ընթացքում անընդհատ ԲՀԿ–ի շուրջ օղակը «սեղմվում» է, նախկին ԲՀԿ–ականների դեմ քրեական գործեր են հարուցվում, կալանավորման վտանգ կա, ի՞նչ է այս ամենը Ձեր կարծիքով։
Կարդացեք նաև
– Ես ԲՀԿ-ի շուրջ կատարվող իրադարձությունների հետ կապված որեւէ բան չեմ ուզում խոսել, քանի որ բացարձակապես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում։ Միայն մեծ շնորհակալություն եմ հայտնում ԲՀԿ նախագահին, որ ես այս պահին գտնվում եմ այս վիճակում, այսինքն՝ պատգամավոր չեմ։
– Բայց ինչո՞ւ եք շնորհակալ, որ պատգամավոր չեք, վատ բա՞ն կա դրանում։ Թե՞ նեղացել եք, դրա համար եք այդպես ասում։
– Ո՛չ, դրա մասին չէ խոսքը, ուղղակի շփումներս ԲՀԿ-ի հետ ավտոմատ չկան, ես այդ պարագայում ի՞նչ կարող եմ խոսել։ Ընդհակառակը, ես նեղացած չեմ, Ես այնքան գոհ եմ ԲՀԿ-ից։ Մտածում եմ, որ միշտ տիեզերական, լուսավոր ուժերը ինձ հովանավորել են, որ ես պատգամավոր չդարձա, շատ լավ բան է։
– Ասացիք, որ ԲՀԿ–ականների հետ այլեւս շփում չունեք, հնարավո՞ր է՝ ԲՀԿ–ից դուրս գաք։
– Ես այդ թեմայի մասին չեմ ուզում մտածել, մնամ կամ չմնամ՝ դրանից որեւէ բան փոխվո՞ւմ է: Դե հիմա այնպես է ստացվել, որ ԲՀԿ-ի ցուցակում չգտնվելու պարագայում ես որեւէ առնչություն չեմ ունեցել ԲՀԿ-ի հետ, այլ խնդիր չկա: Ես չեմ ուզում խոսել այդ ամենի մասին։
– Այժմ ամբողջ քաղաքական դաշտը սպասում է ԲՀԿ–ի որոշմանը՝ արդյոք ԲՀԿ–ն կսատարի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, կստորագրի հուշագիր՝ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Որպես ԲՀԿ–ական՝ ի՞նչ եք կարծում, ԲՀԿ–ի հաջորդ քայլը ո՞րն է լինելու։
– Ես մի անգամ դրա մասին արդեն ասել եմ, որի համար էլ ես այժմ գտնվում եմ պատգամավորական տիրույթից հեռու վիճակում։ Հիմա նորից չեմ ցանկանում կրկնել դրա մասին։ Ես այժմ որեւէ ցանկություն չունեմ մեկնաբանել, ես այժմ այլ գործունեությամբ եմ զբաղված։
«Ժողովուրդ»