Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսերվ» ԱՊԸ-ն նույնքան է կապված Գագիկ Խաչատրյանի հետ, որքան «Յուքոմը»

Հոկտեմբեր 18,2012 11:14

Այս տարվա ապրիլի 2-ին «Գնումների աջակցման կենտրոն»-ի եւ «Ալեքսերվ» ՍՊԸ-ի միջեւ կնքվեց շրջանակային պայմանագիր, որի համաձայն՝ հաշվիչ դրամարկղային մեքենաների համար անհրաժեշտ կտրոնների թուղթը մատակարարում է հենց «Ալեքսերվ»-ը։ «Է հա, ի՞նչ անենք»,- կասի ընթերցողը։ Ոչի՛նչ, առաջին հայացքից՝ ոչինչ, քանի դեռ չենք կարդացել այդ շրջանակային պայմանագրի ամենավերջին հատվածը, որտեղ նշվում են պայմանագրի կողմերի տվյալները։ Եվ ահա նայում ենք, թե ինչ հասցեով է գրանցված «Ալեքսերվը»։ Գրանցված է Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի 4-րդ բնակարանում։ Տերյանի 19 շենքը ժամանակին հայտնվեց հայ հանրության ուշադրության կենտրոնում։ Հենց այդ շենքի մուտքերից մեկում էին 2009 թվականի մայիսին մահափորձ կատարել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ. տեղադրել էին 400 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ՝ հեռակառավարվող պայթուցիչով, սակայն, բարեբախտաբար, ռումբը չէր պայթել։ Հիշեցի՞ք այդ դեպքը։ Այսինքն, Գագիկ Խաչատրյանն ապրում էր այդ շենքում։ Չէր նշվում, թե կոնկրետ որ բնակարանում։ Երեկ պարզեցինք, որ Խաչատրյանը ապրել է ոչ թե 4-րդ բնակարանում, այլ հարեւան մուտքում, եւ ոչ մի կապ «Ալեքսերվի» եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ, կարծես, չկա։ Բայց դա այդպես չէ։ Խնդիրն այն է, որ նույն այդ Տերյան 19, բնակարան 4-ում է գրանցված նաեւ հայտնի «Յուքոմ» ընկերությունը, որի կապը Գագիկ Խաչատրյանի հետ, թերեւս, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այլ կերպ ասած, «Ալեքսերվ» ԱՊԸ-ն նույնքան է կապված Գագիկ Խաչատրյանի հետ, որքան «Յուքոմը». այսինքն՝ նույնպես դե ֆակտո պատկանում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահին։

Միայն հասցեն չէ, որ ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող ընկերությունը կապում է Գագիկ Խաչատրյանի հետ։ Այդ ամուր կապի մասին հուշումն առկա է մեր հանրապետության բոլոր հարկային տեսչություններում։ Այդ տեսչություններում չես տարբերի «Ալեքսերվ»-ի աշխատակցին հարկայինի աշխատակցից։ Նրանք նստում են այն աշխատասենյակներում, որտեղ աշխատում են հարկայինի աշխատակիցները, ունեն իրենց գրասեղանը, «պերերիվ» են անում հարկայինի աշխատակիցների հետ նույն սենյակներում եւ այլն, եւ այսպես շարունակ։ Մի խոսքով, «Ալեքսերվ» ՍՊԸ-ն դարձել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի ստորաբաժանումը։ Եվ ինչո՞ւ ոչ. թե պետեկամուտների կոմիտեն, թե՛ «Ալեքսերվը» նույն մարդու սեփական կանտորաներն են:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031