Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մերժեց ՀՅԴ խմբակցության առաջարկը

Հոկտեմբեր 18,2012 10:58

Կառավարությունն այսօր մերժեց 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը բացատրեց .«Մեծամասնական ընտրակարգը համամասնականի հետ զուգահեռ ձեւավորում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորություն: Ակնհայտ է նաեւ, որ պառլամենտական մեծամասնությունը կարող է ձեւավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ վերջիններիս թիվը խորհրդարանոմ զգալիորեն գերակայում է: Մեծամասնական ընտրակարգի առկայությունը ինքնին որեւէ կերպ չի կարող անդրադառնալ ընտրական գործընթացի, այդ թվում ընտրվելու իրավունքի արդյունավետ իրականացման վրա: Ընդհակառակը այս համակարգը հնարավորութուն է ընձեռում ընտրողների այն հատվածին, որոնք չեն ցանկանում իրենց ձայնը տալ որեւէ կուսակցության, դաշինքի որոշելու իրենց կողմից նախընտրած թեկնածուին կուսակցություններից դուրս: Բացի այդ մեծամասնական ընտրակարգի առկայությունը չի բացառում որեւէ կուսակցության կամ կուսակցությանը հարող եւ դրա անդամ հանդիսացող թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով: Հետեւաբար անցումը 100 տոկոս համամասնականի չի կարող համարվել առաջընթաց գործող ընտրակարգում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031