Կոսովոյում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել երկրում բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականաշնորհման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ:
Երեկ Կոսովոյի կառավարությունը հայտարարել էր, որ պետության կողմից կառավարվող բաշխիչ ցանցերը 34.5 միլիոն դոլարով վաճառել է մի թուրքական կոնսորցիումի:
Քննադատները սեփականաշնորհման գործընթացում կոռուպցիա են տեսնում` պնդելով, որ պետական ձեռնարկությունները սեփականաշնորհվում են շուկայական արժեքից ցածր գներով:
«Ազատություն» ռադիոկայան