«Հայ դատի հանձնախումբը կոչ չի անում ամերիկահայերին՝ ընտրություններին չմասնակցել, պարզապես ասում է, որ հաշվի առնելով մի շարք տվյալներ՝ որոշել է չաջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին»,-«Ա1+»-ին ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։
Նա նշեց, որ մինչ քվեարկության օրը Հանձնախմբի այդ կեցվածքը կարող է եւ փոփոխվել, եթե հանկարծ «թեկնածուները իրենց վերաբերմունքը փոխեն, եւ ընդառաջեն Հանձնախմբի կոչին՝ հանդիպելու եւ ներկայացնելու իրենց տեսակետները ամերիկահայ համայնքին հետաքրքրող տարբեր խնդիրների շուրջ»:
Խոսելով ամերիկահայ համայնքի ընտրության հարցում հանձնախմբի հայտարարության կարեւորության մասին, պարոն Մանոյանը նշեց, որ «Հայ դատը» սրանով չի սահմանափակվելու։ «Պարզ է՝ ամերիկահայ համայնքը չէր սպասում Հայ դատի հանձնախմբի որոշմանը՝ իր ընտրությունը կատարելու հարցում։ Համայնքի յուրաքանչյուր անդամ ինքն է որոշում՝ ինչպես քվեարկի։ Բայց պարզ է նաեւ, որ Հանձնախմբի որոշումն անպայման ազդեցություն կունենար այդ ընտրության վրա։ Եթե Հանձնախումբն աջակցություն հայտներ թեկնածուներից որեւէ մեկին, նաեւ ակտիվ աշխատանք կտաներ, որպեսզի հայ համայնքի անդամները քվեարկեին այդ թեկնածուի օգտին։ Այս դեպքում դա չի լինելու», – ասաց Կիրո Մանոյանը։
Մանրամասները կարդացեք այստեղ: