15-ամյա աղջիկը, որը փախել էր Ստամբուլի Զեյթինբուռնու շրջանում գտնվող մանկատնից, վերջին երեք ամսվա ընթացքում բռնաբարվել է մոտ 100 տղամարդկանց կողմից: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Աղջիկը, որի անունը նշվում է D.N. հանդիպել է մի կնոջ հետ, որի անունը նշվում է G.Y., որն էլ ստիպել է աղջկան բազմաթիվ տղամարդկանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել 30 և 100 թուրքական լիրայի դիմաց: D.N., որը փախել է G.Y.-ից երեք ամիս սեռական բռնության ենթարկվելուց հետո, գնացել է Զեյթինբուռնուի ոստիկանություն ու նրանց պատմել եղելությունը:
Ոստիկանությունը հետաքքնություն է սկսել և ձերբակալել է մի շարք տղամարդկանց, որոնք խոստովանել են, որ սեռական հարաբերություններ են ունեցել D.N.-ի հետ: Զոհն այժմ հոգեբանական օգնություն է ստանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ