ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը փակուղում է, երկիրը չի բավարարում ժողովրդավարության չափանիշներին։ «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը զարմացած է՝ եւ ով է խոսում ժողովրդավարության բացակայության մասին. «Այդ մարդիկ, երբ որ իշխանության էին, նույն այդ խնդիրների առաջացման պատճառ են դարձել»։
Հովսեփ Խուրշուդյանը ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին հիշեցնում է մարտի 1-ի դեպքերը՝ ո՞վ էր արտասահմանյան դիվանագիտական կառույցներին հավաստիացնում, որ 10 հոգուն սպանելը ոչ թե ետընթաց է ժողովրդավարությունից, այլ՝ ժամանակավոր շեղում
«Եվ այստեղից է սկսվել, թե «Հազարամյակների մարտահրավերի» տապալումը, այդտեղից է սկսվել ներդրումների անկումը, Հայաստանի միջազգային հեղինակության անկումը»,-«Ա1+»-ին ասաց նա։
Հիշեցնենք, որ Օսկանյանի Ֆեյսբուքում արված հայտարարությանն արձագանքել է նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Մանրամասները կարդացեք այստեղ: