Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն Հմայակից մտափայլատակումներ ակնկալում է միանգամից

Հոկտեմբեր 17,2012 21:30

Անդրադառնալով Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի բացահայտմանը, թե միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը եւ Գագիկ Ծառուկյանն ամեն ամիս գումար է հատկացրել՝ «Առավոտ»-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հակադարձեց․ «Դա Հմայակ Հովհաննիսյանի կողմից երկնած հերթական «սենսացիան» է: Հ․Հովհաննիսյանին պարզապես խորհուրդ կտամ այդքան ջանք ու եռանդ չթափել «բացահայտումներ» անելու բարդ ու դժվարին գործում, ինչպես նաեւ՝ սենսացիաներ հրահրելու, ավելի լավ է միանգամից, ոչ թե՝ ժամանակ առ ժամանակ մտափայլատակումներ ունենալ։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա՝ զերծ կմնամ այդօրինակ անլուրջ հայտարարությունները մեկնաբանելուց»։

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Մանրամասները կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել