«Բասկին-Ռոբինս» ընկերությունը նախատեսում է 2013թ. Հայաստանում պաղպաղականոց բացել: Այս պահին տարվում են բանակցություններ Հայաստանում հարմար գործընկեր գտնելու համար: Գրում է «Էռ Բե» լրատվականը:
«Բասկին-Ռոբինս»-ի մասնագետները կարծում են, որ Հայաստանում պաղպաղակի շուկան աճի լավ հեռանակարներ ունի: Հայաստանում բնակչության մեկ շունչը սպառում է մոտ 0,7կգ պաղպաղակ, ինչը զգալի քիչ է Ռուսաստանի (4,8 լիտր) և եվրոպական երկրների (7,6 լիտր) ցուցանիշներից:
««Բասկին-Ռոբինս» պաղպաղակ-սրճարանը հաջողությամբ կհարմարվի հայկական պաղպաղակի հագեցած շուկայում, և բարձր որակի պաղպաղակը հասանելի կլինի լայն հասարակությանը», – ընկերության գլխավոր տնօրեն Ագանեսա Օսիպովայի խոսքն է փոխանցում լրատվականը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ