V1 լրատվականը գրում է, որ Վոլգոգրադի բնակիչ 45-ամյա տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել «սպանության» հոդվածով: Ենթադրվում է, որ նա կնոջը դանահակահարել է, քանի որ խանդել է իր կնոջը` նրա հայ ընկերոջ նկատմաբ:
Իրավապահ մարմիններից լրատվականին հայտնել են, որ տղամարդը՝ Պավել Աբրամովը, ապրում էր իր 50-ամյա կնոջ հետ Բոգդանով փողոցում գտնվող բնակարանում: Բացի նրանցից բնակարանում ապրում էր նաև ևս մեկ մարդ՝ տանտիրուհու ազգությամբ հայ 45-ամյա ընկերը: Նա խնդիրներ ուներ բնակարանի հետ կապված, այդ պատճառով ժամանակավոր տեղավորվել էր ծանոթի տանը: Ամբողջ տարի տանտերը դիմացել է հյուրի ներկայությունը, բայց օրերս այլևս չի կարողացել իրեն զսպել, ու կնոջը մեղադրել է իրեն դավաճանելու մեջ: Երբ կինն ամեն ինչ հերքել է, ամուսինը կատաղել է, վերցրել է դանակն ու չորս անգամ հարվածել կնոջ կրծքավանդակին, ինչից էլ վերջինս մահացել է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև