Հոկտեմբերի 18-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցի վագոն-տնակում բնակվող, 1958 թ. ծնված Սարգյուլ Սիրեկանյանի գործով դատավարությունը: Սիրեկանյանը մեղադրվում է այն բանում, որ նա 2011 թվականից մինչեւ 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Իջեւան քաղաքի Չռչռ տարածքում իր կողմից օգտագործվող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների՝ այդպիսով նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն:
Նախկինում չդատված Սարգյուլ Սիրեկանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենքսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով( «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»): Նրան այդ հոդվածով սպառնում է 3-6 տարի ազատազրկում: Ս. Սիրեկանյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ