Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանի պատասխանը Գագիկ Ծառուկյանին

Հոկտեմբեր 17,2012 19:05

ՀՀ-ում ՌԴ դեսպանի չմասնակցելը՝ «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատի 135 ամյակին նվիրված միջոցառումներին, հայաստանյան մամուլում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Քիչ առաջ այդ առիթով ՀՀ-ում ՌԴ դեսպանության առաջին քարտուղարը պաշտոնական պարզաբանում է  փոխանցել ԲՀԿ առաջնորդին:

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրեց նաեւ, որ դեսպանության մամուլի ներկայացուցիչը գնացել է այն թերթի խմբագրություն, որը «թյուր տեղեկություններ» էր հրապարակել եւ պահանջել է, որպեսզի հերքեն:

Իսկ դեսպանության ներկայացրած պաշտոնական պարզաբանման մեջ, ըստ ԲՀԿ մամուլի խոսնակի, մասնավորաբար ասված է. «Պարոն Ծառուկյանի ընդունելության եւ ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի այցի առիթով նախատեսված միջոցառումների ժամերը համընկել են, որոնց, ըստ արարողակարգի նաեւ դեսպանը պետք է մասնակցեր: Հակառակ դեպքում, դեսպանը պարտադիր ներկա էր գտնվելու տվյալ միջոցառմանը: Եվ ցանկացած այլ հրավեր մշտապես սիրով ընդունվել է եւ ցանկացած այլ միջոցառումների՝ ԲՀԿ-ի կողմից նախաձեռնված, դեսպանը ներկա է գտնվելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031